ՀՀ քաղաքացիների աշխատանքը ԵՏՄ-ում կարող է որպես ստաժ համարվել արդեն 2017-ից16 մարտի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը կարող է ընդունվել արդեն 2017-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ԵՏՄ քաղաքացիների աշխատանքը ՌԴ-ում, Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կհամարվի օրինական աշխատանքային ստաժ և նրանք կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ հայրենիքում: Այդ պայմանագրի շնորհիվ, ըստ ԵՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմենովի, գործի կդրվի ԵՏՄ աշխատանքի ընդհանուր շուկայի վերջին տարրը: «Տարիքային նշանակումներն ու վճարումներն իրականացվում են խիստ որոշակի կարգով: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակվի և կվճարվի այն պետության կողմից, որի տարածքում նա աշխատել է այդ ընթացքում»,-ասել է Սուլեյմենովը: Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում: Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից: Ընթերցեք նաև. Աշխատանքային ստաժը ԵՏՄ երկրներում կարող է հաշվառվել ՀՀ-ում թոշակի անցնելիս Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |