Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկել են ապրիլին Ադրբեջանի վայրագությունները

Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկել են ապրիլին Ադրբեջանի վայրագությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակը կազմակերպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի այցը Միացյալ Նահանգներ։

Արցախի Հանրապետության օմբուդսմենի աշխատակազմից հաղորդում են, որ մարտի 8-ից ի վեր Նյու Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգտոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթ ակադեմիական հանրության, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչների առջև։

Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դևիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։

Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործած վայրագությունները, ինչպես նաև՝ Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դևիդ Սիսիլինիի հետ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---