Փայլանը քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ անվանելով ֆաշիստ20 մարտի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը քննադատել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն օրեր առաջ սպառնացել էր Եվրամիությանը միգրացիոն նոր ճգնաժամով: Սոյլուն, քննադատելով Նիդեռլանդների իշխանություններին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային երկրից վտարելու համար, հայտարարել էր. «Շատ են ուզում՝ մինչև հիմա չուղարկած սիրիացի և իրաքցի փախստականներից ամեն ամիս 15.000-ին ուղարկենք Եվրոպա, թող զարմանան»: «Տես, այս արտահայտությունդ քեզ ամբողջ աշխարհի աչքում ֆաշիստ կդարձնի», - գրել է Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաև, որ այս քայլով Սոյլուն իր իրական դեմքը ևս մեկ անգամ ցույց է տվել աշխարհին: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղ Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ |