Գյումրիի $12 մլն արժեցած կարի ֆաբրիկան գրեթե պատրաստ է շահագործման![]() 27 մարտի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: «Սաստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է և գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին և արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները: Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաև ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին նաև նշել է, որ նորակառույց գործարանի հարևանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, և այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Նշվել է, որ առաջին 8 տունը պատրաստ կլինի 2017-ի հուլիսին: Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը՝ ընկերության տնօրենը կառավարության ղեկավարին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները ևս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկության ընդլայնման ծրագրերը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում: Կարապետյանը եղել է նաև Գյումրու թիվ 21 «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում: Վարչապետը նախ դիտել է վարժարանի սաների պատրաստած երաժշտական ելույթը, ապա ծանոթացել դպրոցի 2-րդ մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վարժարանի 2-րդ մասնաշենքի բացումը նախատեսվում է 2017-ին: «Սաստեքս» ընկերությունը հայտնի է Երևանում, Վանաձորում և Ամասիայում («WKS-Հայաստան») ստեղծած կարի արտադրամասերով: Գյումրիում արտադրամասի կառուցման աշխատանքներում 120 շինարար էր ընդգրկված: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |