Global Finance ամսագիրն Ամերիաբանկը «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել

Global Finance ամսագիրն Ամերիաբանկը «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից:

Վերջինս «Տարվա լավագույն բանկ» մրցանակը Ամերիաբանկին շնորհում է արդեն 6-րդ անգամ` 2012 թ.-ից ի վեր:

2017-ի փետրվարին Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին:

Ամսագրի խմբագիրների կողմից հաղթողները որոշվել են մի շարք չափանիշներով, որոնցում ներկայացված են շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքը, նորարարությունը, գնագոյացումը և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---