Նախագահը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

Նախագահը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին՝  Հաբ-Նիսանի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

«Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները:

Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս: Շնորհավոր Հաբ-Նիսան»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում։

«Հաբ Նիսան»՝ բնության վերակենդանացման ու վերականգնման ամենահին կրոնական և ազգային տոներից է։ Ասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---