Stratfor. Ով էլ հաղթի ՀՀ ԱԺ ընտրություններում, ՌԴ-ն ոչինչ չի կորցնի

Stratfor. Ով էլ հաղթի ՀՀ ԱԺ ընտրություններում, ՌԴ-ն ոչինչ չի կորցնի

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարող են վերափոխել երկրի քաղաքական կառուցվածքը: Այդպիսի կարծիք են հայտնել Stratfor-ի վերլուծաբանները:

Հոդվածում նշվում է, որ ապրիլի 2-ին, երբ հայերը ընտրությունների գնան, իշխող ՀՀԿ կուսակցությունն անսովոր ուժեղ մրցակցության կբախվի ի դեմս նոր դաշինքների ու քաղաքական միավորումների, որոնք ձևավորվել են նախընտրական շրջանում:

Ըստ Stratfor-ի, խորհրդարանական ընտրություններով հետաքրքրված է նաև ՀՀ գլխավոր տնտեսական և ռազմական գործընկեր Ռուսաստանը, քանի որ ընտրությունները «հնարավորություն են տալիս առաջ տանել երկրում իրենց օրակարգը՝ ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդմիության միջոցով»:

2005 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքներով ՀՀ Ազգային ժողով 4 քաղաքական ուժ է մտնում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 768.945 ձայն կամ քվեների 49.15%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.120 կամ 27.37%, ԵԼՔ դաշինքը՝ 121.652 կամ 7.78%, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102.938 կամ 6.58%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն 58.139 կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 32.423 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25.863 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14.690 կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11.707 կամ 0.75%:

Հոդվածում նշվում է, որ ՀՀԿ-ն կրկին առաջատար է, ըստ հարցումների, և պատճառը, ըստ վերլուծաբանների, կուսակցության նոր դեմքն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նշվում է նաև, որ ՀՀԿ ֆինանսական միջոցները ևս իրենց դերն ունեն կուսակցության հաջողության գործում:

Հոդվածում ասվում է, որ անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի, Ռուսաստանը ոչինչ չի կորցնում: Կարապետյանը, Վարդան Օսկանյանը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք) և Գագիկ Ծառուկյանը սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ ինչպես գործարար շփումների առումով, այնպես էլ՝ ՌԴ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ անձնական կապերի առումով:

«ՌԴ-ն իր շահն ունի այդ ընտրություններում, քանի որ հաղթած կուսակցությունը ամենածանրակշիռ ձայնը կունենա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Եվ քանի որ, ըստ հարցումների, ՀՀԿ-ն առաջատար է, Մոսկվան չի մտահոգվում, որ հակառուսական կողմնորոշման կուսակցություններն առաջ կանցնեն: Միևնույն ժամանակ Մոսկվան կենտրոնացել է այլընտրանքային ռուսամետ քաղաքական գործիչներին սատարելու վրա, որոնք, անհրաժեշտության դեպքում, կկարողանան փոխարինել նախագահ Սարգսյանին կամ նրա հետնորդ Կարապետյանին»,-ասվում է հոդվածում:

Կրեմլը հուսով է, որ նոր իշխանությունները կկարողանան ճնշել մշտական մտահոգությունը Ադրբեջանին զենքի առաքումների վերաբերյալ:

Ինչպես նշվում է հոդվածում, Մոսկվան ավանդաբար փորձում է պառակտել Սարգսյանի աշխատակազմը՝ Երևանում իր ազդեցությունը տարածելու համար:

«Ընտանեկան կապերի տեսակետից Մոսկվան զգալի ազդեցություն ունի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վրա: Սակայն Նալբանդյանի կապերը Մոսկվայի հետ հավանության չեն արժանանում պաշտպանության նախարարի կողմից, որն ավանդաբար առաջ է տանում ՀՀ քաղաքականությունը ԼՂ հարցում և չի ցանկանում, որ Կրեմլի դաշնակիցներից որոևէ մեկը գլխավորի բանակցությունները: Լուրեր են շրջանառվում, որ ՊՆ-ն նույնիսկ ստանձնել է ԱԳՆ որոշ ավանդական հանձնառություններից մի քանիսը, օրինակ, հանդիպումներն արտերկրի կառավարությունների ներկայացուցիչների հետ»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ ԱԺ ընտրություններից հետո ՌԴ-ն կշարունակի Հայաստանի քաղաքականության վրա ազդելու իր ռազմավարությունը: Մոսկվան կարևորում է դաշնակիցների առկայությունը քաղաքական խճանկարի բոլոր կողմերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ճնշում գործադրել ՀՀ առաջնորդների վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---