BBC. Հայաստանը վճռորոշ դեր է ունեցել աշխարհի հոգևոր պատմության մեջ

BBC. Հայաստանը վճռորոշ դեր է ունեցել աշխարհի հոգևոր պատմության մեջ

PanARMENIAN.Net - 3-միլիոնանոց Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, որը, սակայն, զգալի դերակատարություն է ունեցել քրիստոնեական կրոնի պատմության մեջ: Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն 301 թվականին: Այժմ ՀՀ բնակչության 95 տոկոսը քրիստոնյա է, այդ երկրում կարելի է տպավորիչ հինավուրց հուշարձաններ տեսնել ու տեսարժան վայրեր այցելել, պատմում է BBC-ին: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Քրիստոնեության ընդունումը

Պարբերականը նշում է, որ, ըստ ավանդության, Հայ Առաքելական եկեղեցու առաջին հոգևոր հովիվը Գրիգոր Լուսավորիչն է եղել: Նրա հայրը սպանել էր Հայաստանի արքա Խոսրով Երկրորդին և մահապատժի ենթարկվել, սակայն, Գրիգոր Լուսավորիչը կարողացել էր հասնել Կապադովկիա: Հետագայում նա վերադառնում է հայրենիք և Տրդատ Երկրորդը՝ Խոսրով Երկրորդի որդին, նրան բանտ է նետում: 30-ամյա բանտարկությունից հետո Գրիգոր Լուսավորիչը համոզում է թագավորին քրիստոնեություն ընդունել: Այդպիսով, Տրդատ Երրորդը 301թ. քրիստոնեությունը Հայաստանի պաշտոնական կրոնը հռչակեց:

Հոդվածում տեղեկություններ կան Հայաստանի հին հուշարձանների մասին: Գրված է, որ Գառնի գյուղի մոտ է գտնվում Գառնի հեթանոսական տաճարը, որը 1-ին դարում կառուցել է Տրդատ Առաջինը: Հայկական դիցաբանության մեջ համարվում է, որ այն Արևի պաշտամունքին էր նվիրված:

Հեթանոսական տաճարները կործանվեցին քրիստոնեություն ընդունելուց հետո, իսկ Գառնին մինչև մեր օրերը հասած միակ հեթանոսական տաճարն է Հայաստանում:

Հոդվածում նշվում է, որ Գառնին երկրի ամենապահանջված զբոսաշրջային վայրերից է՝ ամեն տարի այստեղ է այցելում մոտ 136.000 զբոսաշրջիկ:

Հայաստանի հոգևոր կենտրոնը

Հայաստանի մայրաքաղաքից դեպի արևմուտք է գտնվում Վաղարշապատը, որը հայտնի է որպես երկրի հոգևոր մայրաքաղաք: Այստեղ է գտնվում է 630թ-ի Սբ Գայանեի եկեղեցին, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառված և կառուցվել է սբ Գայանեի նահատակության վայրում:

Որպես հիշարժան վայր է հիշատակվում նաև Խոր Վիրապը: Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 642թ. Գրիգոր Լուսավորչի պատվին և որ Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից է:

Աղոթքի քարանձավները

Գառնիից դեպի հյուսիս-արևելք է գտնվում Գեղարդի վանական համալիրը, որը նույնպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում է: Վանքը կառուցվել է 4 դարում, մյուս շինությունները՝ 13-րդ: Նշվում է, որ այն կոչվում է նաև Այրիվանք կամ վիմափոր եկեղեցի:

Ըստ լեգենդի, վանքն անվանել են Գեղարդ, քանի որ այստեղ է պահվել Հիսուս Քրիստոսի մարմինը խոցած գեղարդը, որը հետո տեղափոխվել է: Համարվում է, որ այն Գեղարդում է պահվել 500 տարի: Այժմ գեղարդը գտնվում է Էջմիածնում:

14-րդ դարում է կառուցվել Վայոց ձորի Զորաց եկեղեցին, երբ երկիրը մոնղոլների տիրապետության տակ էր: Քանի որ խորանը բավականին բարձր է կառուցված, պատմաբանները կարծում են, որ դա արվել է, որպեսզի հեծյալները, ձիուց չիջնելով, կարողանան օրհնություն ստանալ և անմիջապես պատերազմ գնալ:

Հոդվածում ասվում է նաև խաչքարերի մասին, որոնք հոգու փրկության խորհրդանիշ են համարվել: Առաջին անգամ խաչքարերը հիշատակվում են 9-րդ դարում և նույնպես ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում:

Պատմական Քարահունջը կամ Զորաց քարերը գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզում: Հուշարձանի տարիքը հասնում է 7000-ի: Հոդվածում նշվում է, որ հաճած այն համեմատում են Սթոունհենջի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---