Նախարար. Զինծառայության նոր ձևաչափը կքննարկվի ԱԺ-ում աշնանը

Նախարար. Զինծառայության նոր ձևաչափը կքննարկվի ԱԺ-ում աշնանը

PanARMENIAN.Net - Հայկական բանակում ծառայելու ձևաչափում փոփոխությունների փաթեթը խորհրդարանում կներկայացվի 2017 աշնանը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը մտադիր է այդ ծրագիրը մանրամասն քննարկել թիրախային լսարանի և բոլոր այն խմբերի հետ, որոնց վրա կանդրադառնան այդ նորամուծությունները` ուսանողներ, աշակերտներ, ռեկտորական կազմ։

«Մենք կփորձենք մինչև աշուն ամփոփել այդ քննարկումները, որպեսզի աշնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ-ում ես կարողանամ ներկայացնել դրանց արդյունքների վրա հիմնված մեր քաղաքականությունը»,- Սարգսյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---