Ջերմաստիճանն ապրիլի 27-ից կբարձրանա 6-8 աստիճանով

Ջերմաստիճանն ապրիլի 27-ից կբարձրանա 6-8 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Երևան քաղաքում ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում ապրիլի 27-ից մայիսի 1-ը ջերմաստիճանը կբարձրանա +22-ից +29 աստիճան՝ ցերեկային ժամերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---