Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ: Այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---