ԶԼՄ. Հրաչյա Հարությունյանին կփոխանակեն ՀՀ-ում պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ

ԶԼՄ. Հրաչյա Հարությունյանին կփոխանակեն ՀՀ-ում պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 18 անձի մահվան պատճառ դարձած և 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը ոչ թե կարտահանձնվի, այլ կփոխանակվի Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ: Այս մասին հայտնում է «Փաստ» օրաթերթը հավաստի աղբյուրների վրա հղումով:

Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Հրաչյա Հարությունյանը Տամբովի բանտից Հայաստան կտեղափոխվի: «ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,– ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: «Փաստի», սակայն, Հրաչյա Հարությունյանին

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ է համարել խոսելը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է:

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Ընթերցեք նաև. Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի ՀՀ. Պետությունը 153 մլն դրամ է փոխանցել ՌԴ-ին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---