Արա Աբրահամյանն օգնել է ազատել լիբիական գերությունից ռուս նավաստիներին

Արա Աբրահամյանն օգնել է ազատել լիբիական գերությունից ռուս նավաստիներին

PanARMENIAN.Net - «Մերլե» ռուսական բեռնատար նավի նավաստիները, որոնք գերեվարվել էին մարտի սկզբին Լիբիայի ափերի մոտ, ապրիլի լույս 26-ի գիշերը վերադարձել են Ռուսաստան: 5 նավաստուն գերությունից ազատելու շուրջ բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

Ըստ ՌՀՄ հաղորդագրության, Մոսկվայից տուն վերադառնալուց առաջ, նավաստիները հանդիպել են Աբրահամյանի հետ նրա գրասենյակում՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերված աջակցության համար:

«Մերլե» ռուսական բեռնատար նավը կալանքի տակ էր առնվել և ուղեկցվել Տրիպոլի մարտի 5-ին լիբիական Զավիա քաղաքի ափամերձ պահակազորի կողմից՝ Լիբիայի ափամերձ տարածքում: Նավի սեփականատերն է MT Group ընկերությունը Սանկտ Պետերբուրգից: Անձնակազմը բաղկացած է 7 անձից, բոլորը՝ ՌԴ քաղաքացիներ:

Նավաստիներն ու նավի սեփականատեր ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել լիբիական գերության մասին: Հանդիպմանը քննարկվել են նաև Լիբիայում դեռևս մնացած 2 նավաստու ազատագրման, ինչպես նաև ազատված նավաստիների փաստաթղթերի վերականգնման հետ կապված հարցեր:

2005-ին Աբրահամյանը որպես միջնորդ է հանդես եկել Նիգերիայի բանտից ռուս նավաստիների ազատման ժամանակ:

Ավելի վաղ, նույնպես 2005-ին, Աբրահամյանն օգնել է ազատել հայ օդաչուներին Հասարակածային Գվինեայի բանտից:

PanARMENIAN.Net ը հարցազրույց է ունեցել բանտից ազատված օդաչուներից մեկի հետ. Հայ օդաչու Սամվել Մաճկալյան.Ինչպես 15 ամիս անցկացրի աֆրիկյան «Սև ծովափ» բանտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---