ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. Վարչապետը՝ տոնավաճառների տնտեսվարողների ցույցերի մասին27 ապրիլի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Այս մասին կառավարության ապրիլի 27-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսվարողների հետ կապված հարցի առնչությամբ, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել, գրում է Panorama.am-ը: «Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ: Կարեն Կարապետյանը հորդորել ՊԵԿ-ին հստակ շարունակ աշխատանքները: «Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- ասել է նա: Ապրիլի 21-ին Կառավարության շենքի դիմաց Երևանի տոնավաճառների հարյուրավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել՝պահանջելով իրենց թույլ տալ աշխատել նախկին ռեժիմով: Նրանք պնդում էնն, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց, ստիպում են ներկայացնել, թե ինչ են գնել, ինչ են վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ: Ցույցի առնչությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ ասվում է, թե ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |