ՍԱՊԾ պետ. Ադրբեջանական խնձորը, ենթադրաբար, ՀՀ է ներկրվել մաքսանենգ ճանապարհով

ՍԱՊԾ պետ. Ադրբեջանական խնձորը, ենթադրաբար, ՀՀ է ներկրվել մաքսանենգ ճանապարհով

PanARMENIAN.Net - Ենթադրվում է, որ ադրբեջանական ծագմամբ խնձորը ՀՀ է ներկրվել է մաքսանենգ ճանապարհով: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը՝ մանրամասնելով, որ ՊԵԿ-ի հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացնում և բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ միայն դրանց ավարտից հետո:

«Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե ՍԱՊԾ բազայում առկա չէ», – ասել է նա՝ հավելելով, որ նշված ծագմամբ խնձորի ներկրում իրենց բազայում չկա: Ներկրողի մասին ևս ծառայությունում դեռևս ոչինչ չգիտեն:

Կարապետյանը մանրամասնել է, որ խնձորի հիմնական խմբաքանակն արդեն իսկ շուկայից օգտահանվել է:

Ավելի վաղ ՍԱՊԾ-ն հաղորդել է, որ Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել և ոչնչացվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---