Փոխնախարար. Լեռնամերձ գյուղն ամբողջությամբ ապահովվել է արևային էներգիայով28 ապրիլի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է 5.3 %-ով։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն ու մանրամասնել, որ ավելացել է նաև դրա արտահանումը, հատկապես՝ դեպի Վրաստան: «Առաջին երեք ամսում դեպի Վրաստան արտահանել ենք 60մլն Կ/Վ էլէներգիա: Ապրիլի վերջին սրան կավելանա ևս 40 մլն Կ/Վ, այնինչ նխորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 0 էր»,- նշեց Հարությունյանը: Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ մոտակա ժամանակահատվածում էներգակիրների սակագնի նվազեցում չի սպասվում: 2016 թվականին ՀՀ-ում եղել է և էլեկտրաէներգիայի, և գազի սակագնի նվազեցում: Հարությունյանը իրենց գերատեսչության 6 ամսվա աշխատանքի գլխավոր ձեռքբերումներից է համարում արևային էներգիայով մատակարարվողԼեռնամերձ գյուղումգրանցված արդյունքները. «Այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք և ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք արևային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար: Սկզբում մարդիկ մեզ չէին հավատում, գալիս էին առանց ամաչելու հարցնում, թե որտե՞ղ եք մեզ ուզում «քցել», բայց հիմա արդեն արդյունքը ակնհայտ է», – նշեց փոխնախարարը: Հարությունյանը նաև հայտարարեց, որ 55Մ/Վ արևային էլեկտրակայան կառուցելու համար ներդրողների մրցույթի մասին, որը մեկնարկել է հենց ապրիլի 28-ին. «Մրցույթի առաջին փուլում նախարարությունը կընտրի ներդրողներին: Այս ամենի արդյունքում մենք կունենանք ռեկորդային սակագին, որը ռեկորդային կլինի ամբողջ աշխարհի համար: Թե որքան ենք նախատեսում, չեմ ասի, որպեսզի ներդրողները հաշվարկներ չանեն, բայց այն բոլոր մեր իմացած գներից էժան է լինելու»,- նշեց փոխնախարարը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |