ՌԴ-ում սովորելու համար 34 ուսանող տարկետման իրավունք կստանա

ՌԴ-ում սովորելու համար 34 ուսանող տարկետման իրավունք կստանա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները:

ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ Ռուսաստանի Դաշնության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացուն կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (անունները կհրապարակվեն Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում):

Հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները, մրցույթի արդյունքում արձանագրված առավել բարձր միավորները, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիր լինելու հանգամանքը և տվյալ երկրի բուհում մի կրթական աստիճանից հաջորդ կրթական աստիճան անցումը և բուհի հրավերի առկայությունը:

Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգի պահանջները և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---