Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների 10-յակում

Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների 10-յակում

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել է Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրում են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա:

ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Թբիլիսին, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը և Քիշնևը:

Ըստ ՏուրՍտատի տվյալների, Երևանում ռուս զբոսաշրջիկները Երևան են ժամանում միջինը 3 օրով և վճարում են հյուրանոցում բնակվելու համար օրական $55:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---