Հակառակորդը մոտ 40 անգամ խախտել է հրադադարը

Հակառակորդը մոտ 40 անգամ խախտել է հրադադարը

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 460 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ:Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 640 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---