ԵՏՄ-ում մտադիր են մաքսազերծ ներմուծման շեմը նվազեցնել մինչև €500

ԵՏՄ-ում մտադիր են մաքսազերծ ներմուծման շեմը նվազեցնել մինչև €500

PanARMENIAN.Net - Անձնական սպառման նպատակով ԵՏՄ երկրների տարածք առանց մաքսի գանձման ներմուծվող ապրանքների արժեքը €1500-ից կնվազեցվի մինչև €500: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փաստաթղթի նախագծում:

Ենթադրվում է, որ նվազեցումն աստիճանաբար կլինի՝ 2017-ին և 2018-ին այն նույնը կմնա, 2019-ին՝ կկազմի €1000, 2020-ին՝ €750, իսկ 2021-ից սկսած՝ €500:

Բացի այդ, ըստ փաստաթղթի, կնվազեցվի առանց մաքսի ներմուծվող ապրանքների առավելագույն թույլատրելի քաշը: Ներկայիս 50 կգ այն կնվազի մինչև 25կգ 2021-ին: Բոլոր այդ փոփոխությունները կառնչվեն այն քաղաքացիներին, որոնք մուտք են գործելու ԵՏՄ տարածք ցամաքային տրանսպորտով՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով և նավով: Բացի այդ, խոսքը բացառապես անձնական օգտագործման ապրանքների մասին է, հայտնում է ՌԲԿ-ն::

Ինքնաթիռով տեղափոխման դեպքում անձնական օգտագործման բեռների առավելագույն քաշն ու արժեքը նույնը կմնան՝ համապատասխանաբար 50 կգ և 10.000 եվրո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---