Ադրբեջանցիները տառապում են օձերից. Պարզվում է՝ «հայերն են մեղավոր»

Ադրբեջանցիները տառապում են օձերից. Պարզվում է՝ «հայերն են մեղավոր»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Աղդամի շրջանում օձերը ներխուժել են մարդկանց տները: Պարզվում է՝ այս դեպքում էլ են հայերը մեղավոր: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ ըստ տեղի բնակիչների, օձերի մեծ քանակը բացատրվում է նրանով, որ «հայերը հաճախ են խախտում հրադադարը և հրկիզումներ անում»:

Աֆեթլի գյուղում, օրինակ, մեծ քանակությամբ օձեր են կուտակվել, նրանք հարձակվում են մարդկանց վրա: Ըստ տեղաբնակ Ռազի Հուսեյնովի, երեխաների ննջասենյակում նա երկու օձ է սատկացրել, մյուսները փախել են, հայտնում է Haqqin.az-ը:

Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է վայրի կենդանիների ու օձերի քանակն ադրբեջանական բնակավայրերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---