Գյուղնախարարության պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ12 մայիսի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու և անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ հիշյալ տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Հակոբյանը, պատասխանատու լինելով Արարատի մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի պետական վերահսկողության համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառքի դիմաց, Արարատ գյուղի անասնաբույժ Արմեն Մանուցյանին դրդել է կազմել և իրացնել հետին ամսաթվով թվագրված կեղծ անասնաբուժական վկայական: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արարատ գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանի կողմից առանց համապատասխան անասնաբուժական վկայականի Վայոց ձորի մարզ տեղափոխվող ոչխարի հոտը Երևան–Մեղրի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել, որի հետևանքով սատկել է 59 գլուխ գառ և ոչխար: Վրաերթից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած Հ. Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, տեսնելով, որ բացակայում է ոչխարների հոտը մարզից մարզ տեղափոխելու իրավունք վերապահող, ինչպես նաև վերը նշված դեպքի հետ կապված ապահովագրական հատուցման համար անհրաժեշտ անասնաբուժական վկայականը, այն տրամադրելու նպատակով դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ գլխավոր մասնագետ-տեսուչ Հ. Հակոբյանին: Վերջինս, համաձայնվելով կաշառքի դիմաց հետին ամսաթվով թվագրված անասնաբուժական վկայական տրամադրելու Լ. Սարգսյանի առաջարկին, Արարատ գյուղի անասնաբույժ Ա. Մանուցյանին հանձնարարել է կազմել նշված կեղծ վկայականը` Լ. Սարգսյանի հետ համաձայնության գալով կաշառքի շուրջ: Արդյունքում Հ. Հակոբյանը, չկատարելով անասնաբուժության բնագավառում ի պաշտոնե ստանձնած իր լիազորություննները, առանց ոչխարների հոտի` անասնաբուժական զննման և անհրաժեշտ բուժկանխարգելիչ հետազոտությունների, Ա. Մանուցյանի միջոցով Լ. Սարգսյանից կաշառք է ստացել՝ վերջինիս օգտին ապօրինի գործողություններ կատարելու` կեղծ անասնաբուժական վկայական տրամադրելու համար, ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Մանուցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Լ. Սարգսյանին` 312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |