Հնգյակից տղայի վիճակում կայունացում կա, աղջիկներինը շարունակում է կայուն ծանր մնալ

Հնգյակից տղայի վիճակում կայունացում կա,  աղջիկներինը  շարունակում է կայուն ծանր մնալ

PanARMENIAN.Net - Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մայիսի 10-ից նրա վիճակում որոշակի կայունացման միտումներ կան, PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---