ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցնեն 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին

PanARMENIAN.Net - 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանի տարածքում կանցնեն ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը իր լիտվացի գործընկեր Յուոզաս Օլեկասի հետ համատեղ մամլո ասուլիսում: «ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցը քննարկվել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ բանակցություններում: Քանի որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա արդեն պայմանավորվածություն կա համաձայնեցված ծրագրերի իրականացման հարցում Հայաստանի առջեւ ծառացած հարցերը համատեղ լուծելու մասին: Մենք քննարկեցինք այդ հարցը, եւ ես հասկացա, որ Լիտվան հաճույքով կմասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,-ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Եվրոպայի դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է Հայաստանի հայտը` իր տարածքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---