Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է

Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է։

Աղջիկը ուղեղի ցնցումով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, լրագրողներին տեղեկացրել են Փոստանջյանի ընտրական շտաբից։

Ավելի վաղ, Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել, սակայն տեղեկություն է տարածվել, որ աղջկան չեն հասցրել ոստիկանություն, քանի որ փչացել է ոստիկանական մեքենան:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---