Հայ մոդելը՝ Costa Blanca Fashion Week միջազգային մրցույթի հաղթող

Հայ մոդելը՝ Costa Blanca Fashion Week միջազգային մրցույթի հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանն առաջին տեղն է գրավել Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World-2017 գեղեցկության միջազգային մրցույթում։ Այդ մասին մոդելը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Մրցույթը տեղի է ունեցել մայիսի 5–15–ը Իսպանիայում։

Գրառման մեջ ասվում է, որ չնայած երազում էր հաղթանակի մասին, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ հենց ինքը կդառնա Costa Blanca Fashion Week–ի հաղթողը։

«Մոդելային ոլորտում ես դեռ նորեկ եմ, և նման մեծ հաջողությունն իսկապես անսպասելի էր։ Ինձ համար կրկնակի հաճելի է, որ չնայած իմ մրցակիցները պրոֆեսիոնալ մոդելներ էին, բայց գլխավոր մրցանակին արժանացա ես»,-նշել է մոդելը։

Մերի Հակոբյանն արժանացել է նաև «Լավագույն մարմին» և «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---