Ստամբուլում Դինքի «հիշողության անկյուն» կբացվի

Ստամբուլում Դինքի «հիշողության անկյուն» կբացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում՝ «Ակոսի» խմբագրության նախկին շենքում կբացվի շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի «հիշողության անկյունը»: «Ակոսի» հաղորդմամբ, հենց այս խմբագրատան դիմաց էԴինքը սպանվել 2007-ի հունվարի 19-ին:

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ էլ կբացվի անկյունը, առաջնորդվում է «Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են» կարգախոսով։

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակոսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---