Բաբայան. Ադրբեջանին կոշտ պատասխան չտալով ԵԱՀԿ ՄԽ-ն «խաչ կդներ» սեփական աշխատանքի վրա19 մայիսի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության գոտում զինադադարի պահպանմանն ուղղված միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների գործադրած ջանքերը թևակոխում են որակական նոր փուլ: Անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատությանը` PanARMENIAN.Net ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հայտարարությունը որակելով «կարևոր ու ողջունելի»: «Իրոք, կարծես թե սա առաջին անգամ է, որ ԵԱՀԿ համանախագահները հասցեական գնահատական են հնչեցնում, այն էլ՝ ժամանակագրական առումով հրադադարի խախտման բոլոր իրադարձությունների ներկայացմամբ»,- նշեց Բաբայանը՝ հավելելով. «Մենք միշտ էլ ասում էինք, որ միջազգային հանրությունն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կոշտ ու հասցեական գնահատական հնչեցնեն հրադադարի խախտման դեպքերում»: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»: Բաբայանի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունն այնքան է հոգնեցրել միջազգային հանրությանը, որ նման արձագանք չտալը ԵԱՀԿ ՄԽ համար հավասար կլիներ «սեփական աշխատանքի վրա խաչ դնելուն». «Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարը, այլև ամեն ինչ արեց որպեսզի փակվի ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը՝ այսպիսով վերացնելով այդ կառույցի ներկայացվածությունը, ինչը պարզապես անընդունելի ու անթույլատրելի է»: Բացի այդ, Բաբայանի խոսքով, Ադրբեջանն անընդհատ փորձում է խոչընդոտել եռանախագահների ձևաչափով ու միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. «Սկզբում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքեց, որոշ ժամանակ անց նաև ԵԱՀԿ եռանախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս արձագանքը մի քիչ ուշ եղավ, բայց այսպես շատ ճիշտ է»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը, մասնավորապես ասել էր. «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի հետ աշխատանք է տարվում նաև ոչ հրապարակային խողովակներով. միջազգային կառույցները փորձում են բացատրել, որ նման վարքն անընդունելի է: «Արդյունքում, Բաքուն պարզապես ստիպված կլինի հետևել իր իսկ կողմից ընդունված պարտավորվածություններին Վիեննայում և Պետերբուրգում»,- նշեց Բաբայանը՝ ասելով, որ, ըստ երևույթին, որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել ԼՂ կարգավորման հարցում: Ընդ որում, նրա խոսքով, տեղաշարժը զգացվել է սրանից մի փոքր շուտ՝ նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ, երբ մի քանի հայտարարություն հնչեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ Բաբայանի, ՌԴ-ի արձագանքի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Հայրենական պատերազմի հերթական տարելիցին նվիրված «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցիները Մոսկվայում ու Պետերբուրգում հարձակվել էին հայկական շարասյան վրա: «Սա նաև անարգանք է հենց Ռուսաստանի, նրա պատմության հասցեին: Իսկ նման քայլերը չեն ներվում և չպետք է ներվեն»,- նշեց Բաբայանը: Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Մայիսի 17-ին հայկական կողմը հրապարակել էր ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |