Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»24 մայիսի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ բժշկական ստուգում անցկացնելու որոշումը սադրանք է: Այս կարծիքն է հայտնել ինքը՝ Շահեն Հարությունյանը: «Ես ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ինչի հիման վրա կարող եմ ազատվել բանակից, սակայն զինկոմիսարիատից ինձ ուղարկում են հոգեբուժարան, որպեսզի բանակից ազատեն հոգեկան խնդիրներ ունենալու հիմունքով: Ամենայն համանականությամբ, իրենք ուզում են տանել հոգեբուժարան, այնտեղ ինձ հունից հանել և ասել, թե հոգեպես հավասարակշռված չեմ: Ուզում են արձանագրել, որ ես ունեմ հոգեկան խնդիրներ: Տարիներ հետո մարդիկ մոռանալու են, թե իրականում ինչ է եղել, իսկ երբ ցանկանամ քաղաքական որոշակի գործունեություն ծավալել, կփաստեն, որ հոգեկան շեղվածություն ունեմ, կվարկաբեկեն ինձ», - PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ ամեն ինչ անելու է այդ ստուգումից խուսափելու համար: Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |