«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ մասնակցի անունը հայտնի է

«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ մասնակցի անունը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի է «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ մասնակցի անունը հայտնի է:

Երևանում հունիսի 6-ին կայանալիք միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք մասնակից: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը:

Շուշան Երիցյանը մոդել է, դերասանուհի, հաղորդավարուհի, հանդես է եկել մի շարք հեռուստասերիալներում, գովազդային ու երաժշտական հոլովակներում: Մասնակցել է բազմաթիվ նորաձևության ցուցադրությունների, մի շարք միջազգային մրցույթների` այդ թվում Չինաստանում ու Ճապոնիայում:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---