Սուրճի օգտագործման գլխավոր օգուտը հայտնաբերվել է

Սուրճի օգտագործման գլխավոր օգուտը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը նվազեցնում է լյարդի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Մասնագետները վերլուծել են օբսերվացիոն հետազոտությունների տվյալները, որոնք առնչվում են 2.25 մլն մարդու: Մասնակիցներին դասակարգել են ըստ օրվա ընթացքում օգտագործվող սուրճի գավաթների քանակի՝ 1-5, հայտնում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով:

Պարզվել է, որ օրական 1 բաժակ սուրճը նվազեցնում է հեպատոցելյուլար կարցինոմայի հավանականությունը 20 տոկոկսով, 2 գավաթը՝ 35 տոկոսով, իսկ 5 գավաթը՝ նվազեցնում է ռիսկը 2 անգամ: Պարզվել է նաև, որ կոֆեին չպարունակող սուրճը ևս օգտակար է, սակայն, պակաս չափով:

Ըստ հետազոտողների, ըմպելիքի մեջ պարունակվող նյութերը հակաօքսիդանտ են, հակաբորբոքիչ և հակաքաղցկեղային հատկություններ ունեն: Մեկ այլ մասնագետների կարծիքով, սուրճի սիրահարների մոտ ավելի քիչ են հանդիպում լյարդի հիվանդություններ, այդ թվում ցիրոզ:

Գիտնականները կոչ չեն անում բոլորին ավելի շատ սուրճ խմել: Նրանք համարում են, որ նախ պետք է պարզել հնարավոր վնասակար հետևանքները կոֆեինի հաճախակի օգտագործումից: Արդեն վկայություններ կան, որ այդ ընմպելիքը հակացուցված է հղի կանանց: Սակայն, ստացված արդյունքները կարևոր են, եթե հաշվի առնենք, որ ըստ կանխատեսումների մինչև 2030թ. լյարդի քաղցկեղով հիվանդ կլինի մոտ 1.2 մլն մարդ:

Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ երջանիկ կյանքի նոր «բաղադրատոմսում» սուրճ կա, կծու պղպեղ ու ծաղկակաղամբ

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---