ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:

Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ոստիկանությունն ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 12 մարդու, այդ թվում նաև չորս կնոջ: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալվածներից մեկին ազատ է արձակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգսյանը, մասնավորապես, գրել է.

«Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»:

Կարդացեք նաև՝ Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---