Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի գրասենյակի ղեկավարին

Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի գրասենյակի ղեկավարին

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տեղի գրասենյակի ղեկավար Թաներ Ղըլիչին, որին կասկածում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ասվում է, որ Ղըլիչի հետ միասին Իզմիրում ձերբակալվել է ևս 22 աշխատակից:

Հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ղըլիչին և ևս 22 իրավաբանի և հանել նրանցից բոլոր մեղադրանքները: Այդ մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---