ՀՀ-ից Սիրիա մոտ 40 տոննա սնունդ է ուղարկվել

ՀՀ-ից Սիրիա մոտ 40 տոննա սնունդ է ուղարկվել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան է ժամանել Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակով առաջին օդանավը: Սիրիային հատկացվել է մոտ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

ԱԳՆ մամուլի ծառայությանը Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:

Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:

Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է:

Կարդացեք նաև՝ Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---