ԵՄ-ն մտադիր է վերացնել ռոումինգի վճարը Հայաստանի համար

ԵՄ-ն մտադիր է վերացնել ռոումինգի վճարը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը (ԵՄ) մտադիր է մինչև 2020 թվականը վերացնել ռոմինգի համար վճարը Արևելյան գործընկերության անդամ 6 երկրի համար՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բելառուսի:

«Եթե դուք ճանապարհորդում եք Արևելյան գործընկերության երկրներից դեպի ԵՄ կամ հակառակը, ռոումինգի սակագինը շատ բարձր է: Սակայն ռոումինգի վճարը վերացվել է Եվրոպայում, և այժմ մենք ծրագրում ենք նույնն անել վեց գործընկեր երկրների համար»,- ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Բորիս Իարոչևիչը, հաղորդում է Agenda.ge-ն:

Նա հավելել է, որ երբ նախաձեռնությունը կյանքի կոչվի, Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիները ԵՄ երկրներում բջջայինից կօգտվեն նույն սակագներով, ինչ իրենց հայրենիքում:

«Իհարկե, բջջային օպերատորներն են սակագները սահմանելու, բայց դրանք կլինեն ցածր և բոլորի համար մատչելի»,- ասել է պաշտոնյան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---