ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին

ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին: Այդ մասին հայտարարվել է մոսկվայում, որտեղ ԱՀԿ նախաձեռնությամբ ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպումը։

Մայիսի 31-ին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց ՀՀ-ում հասարակական վայրերում ծխելն արգելելու գալիք հեռանկարի ու այդ նպատակով օրենսդրական բազա նախապատրաստելու մասին:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է հակածխախոտային նոր ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ցանկացած օժանդակություն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

ՀՀ-ում մոտավոր հաշվարկով տարեկան ծխվում է մոտ 5.8 մլրդ հատ սիգարետ՝ 3 մլրդ հատ ներմուծված ու 2.8 մլրդ հատ տեղական արտադրության: Մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հայերն օրական 794 հազար տուփ սիգարետ են գնում:

Հանդիպման ընթացքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ներկայացրել է Ռուսաստանում հակածխախոտային միջոցառումների արդյունքում արձանագրված տպավորիչ ձեռքբերումները։

Ենթադրվում է, որ օրինագիծն ԱԺ կներկայացվի 2017-ի աշնանը:Հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո արգելված վայրերում ծխելու համար տարածքի սեփականատիրոջ տուգանքը կարող է կազմել մինչև $10.000:

Ընթերցեք նաև. Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---