Ամառային թեժ weekend. Ոչխարների խուզման փառատոն, շների ցուցահանդես, փարթիներ և համերգներ 9 հունիսի 2017 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում շատ շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ համերգներից մինչև սրճարանի բացում: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Ոչխարների խուզման փառատոն
Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ համայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում Ոչխարների խուզման փառատոն կանցկացվի: Փառատոնի ընթացքում սպասվում է ոչխարների խուզման մրցույթ համայնքների միջև, ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև այլ մրցույթներ և խաղեր: Ընթացքում կհնչի ազգային կենդանի երաժշտություն, կլինի պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղեր: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Բոլոր հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ: Սկիզբը՝ ժամը 12:00-ին, մուտքն ազատ է: Շների ցուցահանդես
Հայկական կինոլոգիական ակումբը «Գոլդի» Միջազգային կինոլոգների միության հետ համատեղ հունիսի 11-ին անցկացնում է Երևանում տարբեր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես: Հայկական կինոլոգիական ակումբ «Գոլդի»-ն հիմնադրվել է 2013թ. և համագործակցում է Միջազգային կինոլոգների միության հետ: Ցուցահանդեսը կանցկացվի «Հրազդան» համալիրում: Ցուցահանդեսի սկիզբը՝ ժամը 12:00-ին: Փարթիներ և համերգներ
Հունիսի 9-ին և 10-ին «Սիմոնա» բարում կանցկացվի հետաքրքիր միջոցառում՝ Մոսկվայից հրավիրված հայտնի բարմեն Նիքի Թայի մասնակցությամբ: ՌԴ մայրաքաղաքի Mendeleev հայտնի բարի հմուտ բարմենը 2 օր շարունակ «Սիմոնայում» 4 հատուկ կոկտեյլ կպատրաստի այցելուների համար: Այդ ամենը կուղեկցվի որակյալ երաժշտությամբ: Սմիզբը՝ ժամը 21:00-ին: Հունիսի 9-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» հայտնի բենդը: Կհնչի ջազ-ֆոլկ և ֆոլկ-ֆյուժն: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00, տոմսի արժեքը՝ 3000: Հունիսի 10-ին «Էնոտեկա» գինու բարում կհնչի ջազ, ելույթ կունենա Վահագն Հայրապետյանի Quartet-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքավճարը՝ 3000 դրամ: Հունիսի 10-ին Միրզոյան գրադարանում էլեկտրոնային երաժշտություն կնվագեն Arni Rock-ը և Հայկ Սոլարը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 19:00: Հունիսի 10-ին ժամը 19:00-ին Radisson Blu Hotel-ում տեղի կունենա այս տարվա առաջին garden open air party-ն, կհնչի էլեկտրոնային երաժշտություն, ինչպես նաև կենդանի կատարում Կուբայից ժամանած Իվոն Ֆերնանդեսի կողմից: Սկիզբը՝ ժամը 17:00, մուտքավճար՝ 2000 դրամ: Հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Trio Mandili վրացական ֆոլկ խումբը, որի առաջին՝ Apareka տեսահոլովակը արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ երկրպագուների բանակը շարունակում է աճել: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 7000, 8000, 10 000,12 000 դրամ: Loft Room-ի բացումը մայրաքաղաքի սրտում
Հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում կբացվի նոր վայր՝ Loft Room-ը, որը կապահովի նոր մշակույթ: Նոր բար-սրճարանը կտարբերվի իր ֆորմատով Loft անտիկաֆեից. այստեղ թույլ կտան օգտագործել ոգելից խմիչքներ, և կլինի համեղ խոհանոց, սակայն ծխելն արգելված կլինի: Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց LOFT-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը, մայրաքաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայի վրա բացվող նոր վայրը կհիշեցնի երևանյան հին բակ և կառանձնանա իր կոլորիտով: Նրա խոսքով, հենց բացմանը Loft Room-ի այցելուները հնարավորություն կունենան վերադառնալու «երևանյան մանկություն» և խաղալու բակային խաղեր՝ կլաս, պարան, նարդի, դոմինո: Իսկ մուտքի մոտ հյուրերին կառաջարկեն ծաղկամաններ, որոնց վրա նրանք կգրեն իրենց անուններն ու կթողնեն դրանք Loft Room-ում: Նորաբաց վայրը հաճախ հյուրընկալելու է հանրահայտ ու սիրված երգիչների, բենդերի և դիջեյների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հունիսի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման: Երևանում կարելի է նաև մասնակցել յոգայի ու չիգունի (ցի-գուն) շնչառական-առողջարար մարզումների, որոնք տեղի կունենան հունիսի 10-ին և 11-ին ժամը 06:30 - 07:20՝ Հաղթանակի զբոսայգում, ժամը 07:30 - 09:00՝ Անգլիական այգում, ժամը 09:10 - 10:00՝ Հրազդանի կիրճում: Ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար մուտքն անվճար է: Կինոսերների համար
«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մումիա» (The Mummy), «Հրաշք կինը» (Wonder Woman), «Մալիբուի փրկարարները» (Baywatch), «Սփարք. Տիեզերքի հերոսը» (Spark: A Space Tail), «Խոստումը» (The Promise), «Ստորջրյա դարաշրջան» (Deep), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tale): Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |