Քաշաթաղը լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում

Քաշաթաղը լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Սահակյանը նշել է, որ Քաշաթաղը այսուհետ ևս լինելու իշխանությունների և անձամբ իր ընդգծված ուշադրության կենտրոնում:

Կառավարության անդամները ներկաների քննարկմանն են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները, գրում է Aysor.am-ը:

Նախագահը նշել է, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---