Ստեփանակերտում մանկապարտեզ կկառուցվի Կալիֆորնիայի հայերի հանգանակած միջոցներով

Ստեփանակերտում մանկապարտեզ կկառուցվի Կալիֆորնիայի հայերի հանգանակած միջոցներով

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում «Սոսե» մանկապարտեզի կառուցման համար «Հայ օգնության միությունը» դրամահավաք է կազմակերպել Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում:

Հիմնադրամի ջանքերով հավաքվել է 33.000 դոլար։ Այդ միջոցներն ուղղվելու են «Սոսե» մանկապարտեզի կարիքները հոգալուն, այդ թվում` կահույքի ձեռքբերմանը, հայտնում է «Sputnik-Արմենիան» Asbarez-ի վրա հղումով։

Նվիրաբերություններ արել է Կալիֆորնիայի «Հայ օգնության միության» 80 ներկայացուցիչ։ Մանկապարտեզի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---