Արցախում ցորենի ու գարու բերքահավաքը սկսվել է. Բերքատվությունը գերազանցում է 2016-ի ցուցանիշը

Արցախում ցորենի ու գարու բերքահավաքը սկսվել է. Բերքատվությունը գերազանցում է 2016-ի ցուցանիշը

PanARMENIAN.Net - Արցախի դաշտային հատվածում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը: ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է, որ հունիսի 16-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48 հեկտար ցանքատարածություններից հնձվել է մոտ 6189 հա-ն:

Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է մոտ 12.000 տոննա բերք, հայտնում է Արցախպրես-ը:

Ըստ հացահատիկային մշակաբույսերի՝ ներկայացնելով բերքահավաքի արդյունքները՝ Ավետիսյանը մասնավորապես ասել է, որ հնձվել է 10 հա ցորեն և 6179 հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,1 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,2 ց/հա-ի դիմաց:

2017-ին «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի պահեստներում 1 կգ գարու կանխիկ ձեռքբերման գինը սահմանվել է 85 դրամ, իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն Հիմնադրամի նկատմամբ, դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքը հանձնել ավելի բարձր՝ 1 կգ-ն 95 դրամով:

Հիմնադրամի Արցախի պահեստներում ցորենի գինը սահմանվել է 1 կգ-ը 95 դրամ, իսկ պարատավորությունների դեպքում՝ քաղաքացիները դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքն հանձնել ավելի բարձր գնով՝ 1 կգ-ն 105 դրամով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---