ՄԽ համանախագահները Լաչին, Զանգելան, Քուբաթլու ու Քելբաջար են այցելել

ՄԽ համանախագահները Լաչին, Զանգելան, Քուբաթլու ու Քելբաջար են այցելել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Երևան, Ստեփանակերտ ու Բաքու կատարած այցի առնչությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ բացի 3 կողմերի իշխանությունների հետ հանդիպումներից, Բաքվում եղել է նաև հանդիպում տեղի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: ԼՂ-ում համանախագահներն այցել են են «Զանգելանի, Քուբաթլուի, Լաչինի ու Քելբաջարի շրջանները»:

Նշվում է, որ Բաքվում համանախագահները կոչ արեցին Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ լարվածության հետագա աճից, նույն կոչն արվեց նաև Ստեփանակերտում ու Երևանում:

Համանախագահները կոչ արեցին կողմերին քննարկել շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված քայլեր քննարկել:

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---