Ադրբեջանցի ընդդիմադիրը ձերբակալվել է Վրաստան մեկնելիս

Ադրբեջանցի ընդդիմադիրը ձերբակալվել է Վրաստան մեկնելիս

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը ձերբակալվել է Ղազախում՝ հարևան Վրաստան մեկնելիս: Այդ մասին հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը փաստաբան Ջավիդ Ռզազադեի վրա հղումով, հայտնում է haqqin.az-ը:

Փաստաբանը նշել է, որ ձերբակալության ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ Քյամրան Մահմուդովը հետախուզման մեջ էր: Ղազախի շրջանի ոստիկանության վարչությունում հաստատել են ընդդիմադիր լրագրողի ձերբակալության փաստը: Ոստիկանությունում նշել են, որ Մահմուդովին արգելվել է հեռանալ երկրից: Իրավիճակը կպարզաբանվի համապատասխան ստուգումներից հետո:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հայտարարեց, որ Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---