ՃՈ տուգանքներից ստացված 500 մլն դրամ կուղղվի զոհված զինվորների ընտանիքներին23 հունիսի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային տեսախցիկներից հավաքագրվող գումարների մի մասը կուղղվի զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին հայտնի է դարձել կառավարության հունիսի 23-ի նիստում, որի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՃՈ արտաբյուջետային միջոցներին ուղղություն տալու մասին հարցը: Մասնավորապես, առաջարկվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից` ճանապարհային տեսախցիկներից ու արագաչափերից հավաքագրվող գումարից 500 միլիոն դրամը ուղղել բնակարանի կարիք ունեցող զոհված և առաջին, հետագայում` երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին: ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը 2000 է, որից 2017թ-ին պետական բյուջեով հաստատված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել 62 ընտանիքի կամ հաշվառման մեջ գտնվողների 3.1%-ին: ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված հատկացումների ավելացում 1 մլրդ դրամով, որը կապահովի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետների կրճատումը: ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացողների թվաքանակը ավելացնել 142-ով (հաշվարկները կցվում են), հասցնելով 304-ի կամ կարիքավորների 15.2%-ի: Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ այս փոփոխությամբ կատարում են ՀՀ նախագահի հանձնարարականը և մինչև տարեվերջ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու, գրում է Panorama.am-ը: Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար։ Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Շատ լավ գործ է»,- գրում է Yerkir.am-ը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |