«Ռոսիա 1»-ը ֆիլմ կցուցադրի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մասին

«Ռոսիա 1»-ը ֆիլմ կցուցադրի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մասին

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին 01:30-ին ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքը կցուցադրի «Անիտա» ծածկանունով» հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստն է Լյուդմիլա Ռոմանենկոն, ռեժիսորը՝ Անդրեյ Կուրենկովն է: Ֆիլմն անսովոր կառուցվածք ունի: Հայտնի հետախույզ, ոչ լեգալ հետախուզության լեգենդ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ և զինակցի՝ Գոհար Վարդանյանի հետ բոլոր զրույցները վարում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը, հայտնում է Rg.ru-ն:

Գոհար Վարդանյանը, թերթելով լուսանկարների ալբոմը, հիշում է հետախույզի իր կյանքը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է: Ֆիլմը թույլ է տալիս մի փոքր բացել գաղտնիության քողը:

16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամ:

Գոհար և Գևորգ Վարդանյաններն աշխատել են Եվրոպայի երկրներում, որոնցից մեկը կոնկրետ նշվում է: Դա Իտալիան էր, որտեղից հետախույզները հաճախ այլ երկրներ են մեկնել: Գոհար Վարդանյանը մինչ օրս հստակ թիվը չի նշում՝ ասելով «բազում»:

Հենց Իտալիայում է նրանց հետ պատահել դեպքը, որը կարող էր վերջ դնել հետախույզների կարիերային: 1978-ի մայիսին «Կարմիր բրիգադների» կողմից Իտալիայի վարչապետ Ալդո Մորոյի առևանգումից, և ինչպես հետո պարզվեց, սպանությունից հետո, ոստիկանությունն ուշացումով սկսեց ահաբկիչների որոնումները: Կանգնեցրին և ստուգեցին նաև «Անիտայի» և «Անրիի»՝ Գևորգի մեքենան: Հասկանալի է, ոչինչ չգտան: Երկրորդ անգամ կանգնեցրին և խուզարկեցին և հմարտական զենք գտան փամփուշտներով: Ի՞նչ է: Սադրա՞նք: Թե ոստիկանությունը բացահայտե՞լ է անլեգալներին: «Անիտան» և «Անրին» լիակատար հանգստություն պահպանեցին՝ արժանապատվորեն պատասխանելով բոլոր հարցերին, ինչում ասես նրանց չէին մեղադրում: Եվ պարզվեց, որ դա զուտ ոստիկանության թափթփվածության արդյունք էր՝ առաջին անցակետում, որտեղ կանգնեցրել էին իրենց մեքենան, զննություն անցկացնող ոստիկանը մեքենայի բեռնախցում էր թողել իր զենքը: Թե ինչի կարող էր հանգեցնել այդ պատահարը Իտալիայի վարչապետի առևանգողներին որոնելու ժամերին, դժվար է պատկերացնել:

Ֆիլմում ևս մի քանի նման դրվագ կա: Այդպես, վերդառնալով մոսկովյան արձակուրդից (այո, անլեգալներն էլ են արձակուրդ ունենում), «Անիտան» օտար երկրի իր խոհանցում սկսում է երգել այն ժամանակ շատ սիրված «Երեք հրացանակիրները» ֆիլմից մի մեղեդի...և նույն պահին նկատում է «Անրիի» քննադատող հայացքը: Մանրուք, դատարակ բան, ի՞սկ եթե տանը հանկարծ կողմնակի մեկը լիներ: Այդ դեպքից հետո Գոհար Վարդանյաննն արտերկրում խորհրդային երգեր չէր երգում:

Պարբերականը ևս մեկ դրվագ է ներկայացնում ֆիլմից՝ Սերգեյ Նառիշկինը Գոհար Վարդանյանին է հանձնում փակ հանդիսության №1 հրավիրատոմսը, որը կայանալու է առաջիկա օրերին: Իսկ 91-ամյա «Անիտան» ընդունում է հրավերը: Անշուշտ՝ նա ներկա կլինի անլեգալ հետախուզության ստեղծման 95-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:

Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---