Գրավոր խիստ նկատողություն՝ հաշմանդամություն ունեցող երեխային երթուղի բարձրացնելուն խոչընդոտած վարորդին29 հունիսի 2017 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղայինի վարորդը, որը խոչընդոտել էր հաշմանդամություն ունեցող երեխայի՝ երթուղային նստելուն, գրավոր խիստ նկատողություն է ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Նույն օրը՝ հունիսի 28-ին, դեպքի մասով տեղեկատվությունը փոխանցել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին: Վերջինս 12 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերության սեփականատերի ու երթուղայինի վարորդի հետ հանդիպմանն է ուղարկել վարչության ներկայացուցիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել, և իհարկե, այդ վարորդը որևէ արդարացում չի կարողացել ներկայացնել: Սեփականատերը նրան գրավոր խիստ նկատողություն է հայտարարել, քանի որ նա քաղաքացիների նկատմամբ ոչ նորմալ վարքագիծ է դրսևորել: Եթե նման դեպք կրկնվի՝ նա կազատվի աշխատանքից», - ասաց Գևորգյանը: Հունիսի 28-ին Երևանի 12 համարի երթուղին սպասարկող երթուղային չի կարողացել բարձրանալ մի քաղաքացի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա համար նախատեսված սայլակի հետ: «Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել. «Կարողա էս ձեր համար բեռնատար ա», - գրել է Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |