ՀՀ և Բելառուսի օդային հաղորդակցությունը կարող է ընդլայնվել

ՀՀ և Բելառուսի օդային հաղորդակցությունը կարող է ընդլայնվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հունիսի 30-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը և Անատոլի Սիվակը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև օդային հաղորդակցությունների հնարավոր ընդլայնումը՝ նախաձեռնելով երկու երկրի միջև գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը:

Սերգեյ Ավետիսյանը, խոսելով երկու երկրի օդային հաղորդակցության մասին, ողջունել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայում Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ուղիղ չվերթների վերսկսումը:

Հանդիպման ավարտին իվակը ՔԱԳՎ պետի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, ծանոթացել՝ օդանավակայանի ենթակառուցվածքներին և ծառայությունների աշխատանքներին:

2017 թվականի մայիսի 24-ից բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---