Նալբանդյան. Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

Նալբանդյան. Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

PanARMENIAN.Net - Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձ մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին», - նշել է նախարարը, մեջբերում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում օրերս տեղի ունեցածի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Նալբանդյանն ասել է, որ համանախագհները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին:

«Մինչ այդ արձագանքը, մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», - նշել է նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից հրապարակած մահացած երեխայի լուսանկարը չի կարող շահարկումների առիթ դառնալ, թե երեխայի մահվան մեջ մեղավոր է հայկական կողմը, Նալբանդյանը նշել է. «Այն մասով, որ ԱԳՆ-ն կարող էր մեկնաբանել հարցը, արդեն մեկնաբանել ենք»:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

Կարդացեք նաև՝ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ-ին է ներկայացրել ադրբեջանական սադրանքները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---