Պաշտոնյա. ԵՏՄ երկրները հրաժարվել են միասնական դրամական միավորի անցնել 6 հուլիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունում միասնական դրամական միավորի մասին շուտ է խոսել: Հուլիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: «Այստեղ երկրների սուվերենիտետի մասին կարող է խոսք գնալ։ Մենք Եվրամիություն չենք, որտեղ որ եվրոն է։ Միասնական արժույթ մտցնելը նշանակում է հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից՝ իր հետևանքներով։ Շատ շուտ է խոսել այդ մասին»,- ասել է նա։ Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է ԵՏՄ երկրներում միասնական դրամական միավոր ներդնելու հարցը։ Ըստ խոսակցությունների՝ այն ռուսական ռուբլու հիմքի վրա է ստեղծվելու։ Տիգրան Դավթյանը, սակայն, չի ժխտել՝ քննարկումներ այս հարցով եղել են. «Ռուսաստանի կողմից չեն եղել այդպիսի կտրուկ առաջարկներ։ Եղել է գաղափար, որը երկրների կողմից մերժվել է՝ ասելով, որ դեռևս շատ շուտ է դրա մասին խոսել»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ գուցե թեմային վերադառնան 2025 թվականից հետո, երբ կձևավորվի միասնական ֆինանսական շուկան, հաղորդում է A1plus.am-ը։ Հուլիսի 6-ին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարվա ամփոփման մասին սեմինարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան էլ հայտարարել է, թե Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |