Վալովայա. Հայաստանը ԵՏՄ և Իրանի ինտեգրման գործընթացի առաջատարներից է

Վալովայա. Հայաստանը ԵՏՄ և Իրանի ինտեգրման գործընթացի առաջատարներից է

PanARMENIAN.Net - ԵՏՄ շրջանակում Իրանի հետ գործակցության գործընթացը բավականին արագ է ընթանում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նա հավելել է, որ դա, սակայն, բավականին բարդ գործընթաց է, որը սկսվել է 2016-ին, երբ իրավիճակն Իրանի շուրջ բարդ էր պատժամիջոցների պատճառով, իսկ որ այն այժմ բավականին լավ փուլում է հնարավոր է դարձել Հայաստանի շնորհիվ, հայտնում է Նովոստի Արմենիան:

Վալովայան նշել է, որ հենց Հայաստանն է այդ գործընթացի առաջատարներից մեկը, ինչը լրացուցիւչ հնարավորություններ է ստեղծում ԵՏՄ շրջանակում Իրանի հետ համագործակցության համար:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարին՝ Վալովայան ասել է, որ ԵՏՄ-ում այդ առումով հակասությոսւն չեն տեսնում: «Ավելին, նման միտումները միայն օգտակար կլինեն եվրասիական շուկային: Ղազախստանն արդեն ունի այդպիսի պայմանագիր, հնարավոր է, Ղրղզստանն էլ բանակցություններ սկսի այդ ուղղությամբ, ԵՄ հետ հարաբերությունների բարելավում է նկատվում նաև Բելառուսում: Մենք շատ ենք ողջունում դա, քանի որ դեռ 2015-ին ենք ԵՄ և ԵՏՄ միջև երկխոսության առաջարկ ուղարկել Եվրահանձնաժողով»:

Ապրիլի 19-ին «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրվել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին պայմանագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը: Ազատ տնտեսական գոտու հիմնական նպատակը ներդրումների ծավալի ավելացումն է և արտահանման ներուժի ընդլայնումը:Ըստ նրա, ազատ գոտին թույլ կտա էականորեն ավելացնել առևտրի ծավալները ԵՏՄ երկրների և Իրանի միջև՝ արտադրական հզորություններ ներգրավելով Մաքսային միությունից և Իրանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---