Հայերի ստեղծած SoloLearn-ը Facebook-ի կողմից լավագույն հավելված է ճանաչվել

Հայերի ստեղծած SoloLearn-ը Facebook-ի կողմից լավագույն հավելված է ճանաչվել

PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն ծրագրավորման ուսուցման հայ-ամերիկյան SoloLearn բջջային հարթակը հաղթել է Facebook ընկերության կողմից տրվող FbStart Apps of the Year (FbStart-ի տարվա հավելվածները) գլխավոր մրցանակը:

Միջոցառումը գնահատում է FbStart ծրագրում ներառված ամենահաջողակ հավելվածները՝ ամբողջ աշխարհից, իսկ FbStar-ը Facebook ընկերության գլոբալ նախագծերից է, որն օգնում է բջջային հավելվածներ մշակողներին սկսել և մեծացնել իրենց բիզնեսը:

2015-ի դեկտեմբերին հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 սկսնակ ընկերություններից մեկը: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում:

Այն բաղկացած է 2 բլոկից` ուսուցում և խաղ, որի օգնությամբ օգտատերը կարող է մրցել ընկերների հետ, ծրագրավորման խնդիրներ լուծել: Արդյունքում, նրա մակարդակը, որպես ծրագրավորողի, մշտապես աճում է:

SoloLearn-ը օգտատերեր ունի ամբողջ աշխարհում, որոնց մոտ 40 տոկոսը` ԱՄՆ-ում է:

Նախագծի հեղինակների հետ PAN-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---